Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր, քաղաքական գործիչ Ջոն Ինյարիտուն, գտնվելով Արցախում, անդրադարձել է խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի սանձազերծած ռազմական գործողություններին ու միջազգային հանրությանը կոչ արել արագ արձագանքել՝ նոր ցեղասպանությունը կանխելու համար:
Ինյարիտուն Թվիթերի իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել, որում մասնավորապես հայտնել է:
«Բարի լույս Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից: Մենք այժմ գտնվում ենք Ստեփանակերտի Մոր և մանկան կենտրոնում, որն այս շաբաթ հրթիռակոծվել էր: Նրանք թիրախավորում են խաղաղ բնակիչներին ու քաղաքացիական ենթակառուցվածքները: Միջազգային հանրությունը պետք է անհապաղ արձագանքի՝ Ադրբեջանի կողմից իրականացվող նոր ցեղասպանությունը կանխելու համար»,- ասել է Ջոն Ինյարիտուն տեսագրությունում: