Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչին այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել այն բանից հետո, երբ Կոսովոյի ռազմական հանցագործությունների գործերով դատարանը հաստատել է պատերազմական հանցագործությունների համար նրա դեմ ներկայացված մեղադրանքների եզրակացությունը: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը։
«Այսօր ես հրաժարական եմ ներկայացնում»,- Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թաչին: Նա նշել է, որ իր աղբյուրների համաձայն՝ Հաագայում Կոսովոյի մասնագետների պալատը հաստատել է ներկայացված մեղադրական եզրակացությունը։