Թուրքիան խոստացել է կոշտ պատասխան տալ Ֆրանսիայում թուրքական ուլտրաազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպությունն արգելելու երկրի իշխանությունների որոշմանը: Այս մասին տեղեկացնում է Al Arabiya-ն:
Պարբերականը նշում, է որ այդ խմբավորումը «Ազգայնական շարժում» կուսակցության թևն է, որը դաշնակցում է Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ:
«Գորշ գայլեր» կազմակերպության գործունեության արգելքը պայմանավորված է վերջին շրջանում Էրդողան-Մակրոն առճակատումով: Ֆրանսիական կողմը հայտնել է, որ երկրի իշխանությունները սկսել են պայքարն «արմատական իսլամի» դեմ:
Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է, որ այս որոշման իրենց պատասխանը հնարավորինս կոշտ է լինելու: