Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար, գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«ՀՀ Ազգային ժողովը, աշխատակազմի միջոցով, այս տարվա ընթացքում պարգևատրումների և բազմաթիվ այլ հոդվածներից, արդեն իսկ իրականացրել է 603.5 (վեց հարյուր երեք ու կես) մլն դրամի խնայողություն և վերադարձրել է ՀՀ պետական բյուջե՝ երկրի առջև ծառացած մարտահրավերների լուծման նպատակով:
Ներկայումս նույնպես չի վճարվում որևէ պարգևատրում, և միջոցները տնտեսվում են։
Մենք իրականացնում ենք պրոֆեսիոնալ աշխատանք հանուն հայրենիքի»: