Անկարա-Փարիզ առճակատումը շարունակվում է: Ֆրանսիայի արտգործնախարարը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «բռնություն» ու «ատելության խոսք» պարունակող հայտարարություններն անընդունելի են՝ փոխանցում է Al Arabiya-ն:
«Այժմ Թուրքիայի նախագահը հնչեցնում է բռնություններ և նույնիսկ ատելության խոսք պարունակող հայտարարություններ, որոնք անընդունելի են»,- հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը Europe 1 ռադիոկայանին տված հարցազրույցում:
Ֆրանսիան ցանկանում է, որ Եվրամիությունն առավել կոշտ պատասխան տա Թուրքիային, այդ թվում՝ պատժամիջոցների կիրառում Թուրքիայի նախագահի սադրանքներին: