ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույց է անցկացրել, որի ժամանակ անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության սրացումներին:
«Կողմերին զսպվածության կոչ ենք անում, ինչպես նաև խուսափել քաղաքացիական բնակավայրերի հրթիռակոծությունից, չթույլատրել արտաքին ուժերի միջամտությունը: Անհրաժեշտ է գործնականում հասնել կրակի դադարեցմանը, լարվածության թուլացմանը, հիմնարար սկզբունքների վրա խաղաղ կարգավորման նպատակով բանակցությունների վերականգնմանը»,- հայտնել է Մարիա Զախարովան:
ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչը նշել է, որ այս կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 1-ին և 2-ին մտքերի փոխանակում է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ: Զախարովան հիշատակել է, որ թեման քննարկվել է նաև ՌԴ արտգործնախարարի, փոխարտգործնախարարի և օտարերկրացի գործընկերների շրջանում: