Նոյեմբերի 4-ին ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Էնգլվուդ Քլիֆս քաղաքի քաղաքապետը քաղաքապետարանի անունից բանաձև է ընդունել, որով ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունն ու ինքնորոշման իրավունքը: Այս մասին տեղեկացնում է Massispost պարբերականը:
Էնգլվուդ Քլիֆս քաղաքն ընդունած բանաձևով դատապարտում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական գործողությունները հայերի դեմ:
«Իմ կարծիքով՝ խաղաղության միշտ կարելի է հասնել խելամիտ մարդկանց հետ, և մենք միշտ պետք է գտնենք այդ ճանապարհը, այլ ոչ թե գնանք դեպի հակամարտության փակուղի»,- նշել է Էնգլվուդ Քլիֆսի քաղաքապետ Մարիո Կրանյակը: