Այս պահի դրությամբ Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ։ Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Երբ նման հանդիպում նախատեսվի, բնականաբար կասեմ»,- նշեց Մնացականյանը:
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպմանը, Մնացականյանն ասաց. «Համանախագահների մակարդակով վերջին հանդիպումը Ժնևում էր, դրանից հետո նրանց հետ աշխատանքները շարունակական են»։