Թուրքական ազգայնական «Գորշ գայլերի» գործունեությունը պաշտոնապես արգելվել է Ֆրանսիայի տարածքում:
Այս մասին Թվիթերի իր էջում տեղեկացրել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը: «Գորշ գայլեր» կազմակերպությունը լուծարվել է նախարարների խորհրդում՝ համաձայն երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանի, հայտնում է Le Figaro-ն:
«Ինչպես մանրամասն ասված է հրամանագրում, որը ես ներկայացրել եմ, այն («Գորշ գայլերը») խտրականություն և ատելություն է սերմանում և մասնակցում է բռնի գործողությունների»,- գրել է Դարմանենը Թվիթերի իր միկրոբլոգում:
Նախարարը հրապարակել է նաև կազմակերպության գործունեությունը արգելող հրամանագիրը: