Չնայած պատերազմական իրավիճակին՝ մարզի համայնքներում պետական աջակցությամբ շարունակվում են լայն թափով իրականացվել Կառավարության սուբվենցիոն ծրագրերը՝ հայտնում են Կոտայքի մարզպետարանից:
Այսպես, 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Վերին Պտղնի համայնքում մեկնարկած մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները գրեթե ավարտվել են:
Այս պահին անհրաժեշտ գույքի ձեռքբերման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում, որից հետո մանկապարտեզը կհանձնվի շահագործման:
Հիշեցնենք, որ շուրջ 1000 բնակչություն ունեցող այս համայնքում տասնյակ տարիներ շարունակ մանկապարտեզ չի գործել, և համայնքի փոքրիկները ստիպված են եղել հաճախել Աբովյանի մանկապարտեզներ:
Պետության աաջակցությամբ իրականացվող աշխատանքների արդյունքում համայնքը վերջապես կունենա 2 խմբով գործող մանկապարտեզ՝ նախատեսված շուրջ 60 փոքրիկի համար:
Շահած պայմանագրի արժեքը 74.904.000 դրամ է. աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք 50%/50% համաֆինանսավորմամբ: