Սահմանադրական դատարանի գործունեությունն ապահովելու համար 2021 թվականին ՀՀ պետական բյուջեից կհատկացվի 683 մլն 877 հազար դրամ, որը 23.227 մլն դրամով պակաս է, քան 2020 թվականի համար հաստատված բյուջեն՝ հայտնում են ՍԴ աշխատակազմից։
«ՍԴ 2021-ի բյուջեի հայտը բաղկացած է երկու միջոցառումից, որոնցից մեկը վերաբերում է Սահմանադրական դատարանի գործունեությանը, սահմանադրական արդարադատություն իրականացնելուն։ Երկրորդը ՍԴ-ի պահուստային ֆոնդն է: ՍԴ-ի գործունեության հատվածով բյուջեն կազմում է 683 մլն 877 հազար դրամ»,- ԱԺ պետական-իրավական հարցերի և Ֆինանսավարկային-բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնել է ՍԴ նորանշանակ աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանը։ Հաստատված բյուջեի 89.3 %-ն ուղղվելու է աշխատավարձերին: