Ապօրինի գույքի բռնագանձման օրենքի շրջանակներում քննարկումներ են սկսվել՝ դրանք բռնագրավելու և բանակին ծառայեցնելու համար՝ տեղեկացրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:
«Գլխավոր դատախազությունում ստորաբաժանումը ձևավորվել է, այդ ստորաբաժանումն արդեն աշխատանքներ է տանում: Սակայն հանրության հետ խոսելիս ասել եմ՝ որ պրոցեսը երբ ակնկալել: Երբ քննարկվում էր նախագիծը, ես ասում էի՝ պետք չէ շտապել ու ակնկալել, որ ուժի մեջ մտնելուց հետո միանգամից կվերականգնվեն գումարները: Որքան էլ ցանկանանք արագացնել պրոցեսը, դա որոշակի ընթացակարգեր ունի, բնականաբար, դատարանին հիմնավոր ապացույցներ պետք է ներկայացվեն: Դա ենթադրում է որոշակի ընթացակարգեր, որոնք տեղի են ունենում»,- նշեց Բադասյանը: