Իսպանիայի կոալիցիոն կառավարության մաս կազմող «Միասին կարող ենք» կուսակցության պատգամավոր Անտոն Գոմես-Ռեինոն, ով իսպանական պատվիրակության կազմում գտնվում է Հայաստանում, գրառում է կատարել Թվիթերի իր էջում․
«Հակամարտության հետևանքով կան Արցախից տեղահանված տասնյակ հազարավոր քաղաքացիներ, ովքեր դարձել են փախստականներ։ Մենք հանդիպել ենք այդ ընտանիքների հետ, որոնք միջազգային հանրությանը խնդրում են աշխատել Լեռնային Ղարաբաղում պատերազմը և մարդու իրավունքների խախտումները կանգնեցնելու համար»,- գրել է նա։