Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից նշում են, որ համահայկական միասնականությունը չի դադարում:
«Ծանր դրության մեջ գտնվող սիրիահայությունը, Հնդկաստանի, Չինաստանի, Սինգապուրի, Թաիլանդի, Մալայզիայի, Ինդոնեզիայի, Վիետնամի, Հունգարիայի, Լիտվայի, Էստոնիայի և այլ երկրների փոքրիկ հայ համայնքները դրամահավաքների արդյունքում «Հայաստան» համահայկական հիմնադրամին են փոխանցել իրենց նվիրատվությունները»,- ասված է գրառման մեջ: