Արցախի նկատմամբ սանձազերծված պատերազմի 38-րդ օրը հակառակորդը մի քանի ուղղություններով հարձակում է իրականացրել, սակայն ոչնչացվել է և հետ շպրտվել: Անհաջողության են մատնվել նաև թշնամու՝ դիվերսիոն թափանցման փորձերը:
Կասետային ռումբերի կրակներն են: Թշնամին կրկին խաթարում է Ստեփանակերտի ու Շուշիի գիշերվա խաղաղ քունն արգելված զենքերով:
Նախնական՝ Ստեփանակերտում մեկ վիրավոր կա: Ադրբեջանաթուրքական «Սմերչի» հրթիռի թիրախը Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնն է: Թշնամու կրակը գնացել է նաև բնակելի թաղամասի վրա, այրվել է ավտոտնակն ու մեքենան, մյուս բնակելի տներն էլ են վնասվել: Թշնամական «Սմերչի» 3 հրթիռ էլ ուղղվել է Շուշիի կողմ, 2 տուն է հրդեհվել։
Քարտեզի վրա երևացող գյուղերի վրա դիվերսիոն գործողությունները թշնամին շարունակել է Մարտունու Ճարտար քաղաքի և Շուշիին մոտ անտառների կողմում:
Արծրուն Հովհաննիսյան (ՀՀ ՊՆ ներկայացուցիչ)- Մարտունի քաղաքից հարավ հակառակորդը զրահատեխնիկայի, օդուժի, հրետանու միջոցով փորձել է հարձակում զարգացնել։ Կորցնելով զրահատեխնիկա և կենդանի ուժ՝ հետ է շպրտվել։ Կեսօրին մոտ հյուսիսային հատվածում՝ Քարվաճառի ուղղությամբ, փորձել են դիակները հանելու պատրվակով դիվերսիոն ներթափանցման փորձ անել: Երեկ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի վրա հրթիռակոծումն իրականացվել էր հրետանային միջոցով՝ ոչ մեծ տրամաչափի:
Թշնամին՝ իր ձեռագրին հավատարիմ, փորձել է նաև մոլորեցնել, բայց չի ստացվել:
Արծրուն Հովհաննիսյան - Ծխի քողի տակ ծխածածկույթ են փորձել ստեղծել ու միջդիրքային տարածություններ մտնել, բայց հետ են շպրտվել:
Հետ են շպրտվում նաև իր ժողովրդին հակասություններով կերարկրող հայտարարությունները: Արծրուն Հովհաննիսյանն արձանագրում է՝ Ալիևի հայտարարությունների հակասությունները նկատել են նույնիսկ ադրբեջանցիներն ու համացանցում ծաղրել, թե հերիք չէ՞ նույն գյուղերը մի քանի անգամ «ազատագրես»։
Կրկին ռազմական գաղտնիքներից հարցրեր չտալու կոչեր ու բոլորին ոգևորող «Հաղթելու ենք»-ը՝ դեռ տարիներ առաջ երիտասարդ գրող Սյունե Սևադային գրած շնորհավորանքից.
Արծրուն Հովհաննիսյան - Երբ մեզ թվում է, թե հոգնել ենք, էլ ուժ չկա պայքարելու թշնամու դեմ, նա էլ է մեզ հետ, միաժամանակ նույնը մտածում: Ու եթե մի փոքր էլ դիմանանք, մի փոքր ջանքեր դնենք, հաղթելու ենք: