ԱԺ «Իմ քայլը» խմբակցության՝ ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որում հայտնել է, որ եզդիների 2-րդ ջոկատն է շարժվում առաջնագիծ:
«Եզդիներիս դուխին մեռնեմ։ Տղերքիս 2-րդ ջոկատն է շարժվում առաջնագիծ»,- գրել է պատգամավորը:
Ավելի վաղ Բաքոյանը հայտնել էր՝ ՀՀ Պաշտպանության նախարարության հետ հատուկ համաձայնություն է ձեռք բերվել եզդիական երկրորդ ջոկատի կազմավորման համար: