ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ընթացում հայտարարեց, որ դիվերսանտներին հատիկ-հատիկ ոչնչացնելու են բոլոր տեղերում` կլինի հարավում, թե հյուսիսում` էական չէ:
«Այդ ձորակները, որոնք իրենց համար թաքնվելու տեղ են ընտրել, դառնալու են նրանց գերեզմանը»,- ասաց Հովհաննիսյանը։
Ճեպազրույցի ընթացքում Հովհաննիսյանը նաև նշեց, որ մետր առ մետր առաջ գալով՝ հակառակորդը փորձում է լուծել իր գլխավոր խնդիրը, և Ալիևը չի թաքցրել, որ Շուշին իր համար այսօր կենսական կարևորություն ունի։
«Ես կարծում եմ, որ երկար ժամանակ տեղում դոփելուց հետո իրեն ինչ-որ ցցուն, ինչ-որ հնչեղ հաջողություն է պետք: Կստացվի, թե ոչ, եկեք ես չմեկնաբանեմ։ Ամեն ինչ անում ենք, կռվում ենք յուրաքանչյուր մետրի, միլիմետրի համար»,- ասաց Հովհաննիսյանը։