Գորիս բԺշկական կենտրոնի բժիշկ, ուրոլոգ Սևակ Մարտիրոսյանը չի հիշում՝ վերջին անգամ երբ է գիշերել տանը։ Հինգ-վեց օրը մեկ մի երկու ժամով հազիվ է կարողանում տեսնել ընտանիքին։
Սևակ Մարտիրոսյան (շտապօգնության կայանի տնօրեն, ուրոլոգ) - Պատերազմի առաջին օրից Գորիսի բժշկական կենտրոնն աշխատում է արտակարգ ռեժիմով։
Զինվորի և իրենց գործընկերների կողքին կանգնելու համար Երևանից և արտերկրից այստեղ են այցելել բժիշկներ։
Չնայած ծանրաբեռնված գրաֆիկին՝ բժշկական կենտրոնը կարողանում է սպասարկել նաև բնակչությանը։
Կոլեկտիվին մեծ խնդիրների առջև է կանգնեցրել կորոնավիրուսային համավարակը, որով վարակվածների թիվն ամեն օր ավելանում է։
Վիրավորների ընդունման, տեսակավորման և տարհանման գործընթացը գերազանց կազմակերպող սահմանամեձ բժշկական կենտրոնում չեն բողոքում, պատրաստ են աշխատել օրնիբուն, միայն խաղաղ պայմաններում։