Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջի. գերեվարված երկրորդ սիրիացու պատմությունը գրեթե կրկնում է առաջինին: Յուսեֆը սիրիական Իդլիբի գյուղերից մեկից է, 32 տարեկան է:
«Իմ ընտանիքի անդամները՝ կինս, հայրս, դեմ էին, որ ես գնայի, եղբայրներս տեղյակ չեն եղել այդ մասին»,- պատմել է սիրիացին:
Այնուհետև գործի է դրվել դասական դարձած սխեման՝ առաջարկությունն ընդունողներին հրահանգվել է նշված օրը լինել նշված վայրում՝ ամենակարևորը՝ չունենալով անձը հաստատող փաստաթուղթ:
Յուսեֆին և իր խմբին սկզբում տեղափոխել են «Բաբ ալ Սալամ» անցակետ, այստեղ առաջարկն ընդունածներից ընդունել են առավել մրցունակներին, ձևավորել 500-հոգանոց խումբ:
Մանրամասները՝ «Զինուժ մեդիայի» պատրաստած ռեպորտաժում: