Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում ստացիոնար բուժում է ստանում 28 շաբաթական հղի կինը։ Նրա առողջական վիճակը, բժիշկների հավաստմամբ, բավարար է։ Ռուզաննայի ամուսինը հայրենիքի պաշտպանության դիրքերում է։ Նրանք սպասում են առաջնեկին։
Վերջինիս միայն հուզում է թշնամու կողմից ծննդատան ուղղությամբ պարբերաբար հրետակոծումը, որն ըստ նրա՝ դուրս է բարոյական բոլոր սահմաններից:
Նշենք, որ երեկ երեկոյան նույն ուղղությամբ թշնամին այս պատերազմի ընթացքում 2-րդ անգամ կրակ է բացել «Սմերչ» կայանքից, ինչի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում եղել են տուժածներ՝ տեղեկացրել է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: