Ադրբեջանը շարունակում է ռմբակոծել ու հրթիռակոծել Արցախի բնակավայրերը, թիրախավորել հատկապես քաղաքացիական ենթակառուցվածքները:
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ներկայացրել է, թե վերջին տվյալներով քանի դպրոց, մանկապարտեզ ու հիվանդանոց է վնասվել:
Ոչ միայն Ստեփանակերտը, երեկ այլ բնակավայրեր ևս թիրախավորվել են, այդ թվում՝ Շուշին, Մարտունին: Պետք է արձանագրել, որ այս հարձակումների մի մասը իրականացվել է կասետային զինատեսակներով, որը արգելված է հատկապես քաղաքացիական օբյեկտների շրջանում:
Արտակ Բեգլարյան (Արցախի ՄԻՊ) - Ամենատեսանելին անտառների հրկիզումն է ադրբեջանական կողմից: Ամբողջությամբ արգելված է միջազգային իրավունքով:
Հրթիռակոծվող քաղաքներում աշխատում է «Լուրեր»-ի թղթակից Հայկ Նավասարդյանը: