Վերահսկողական հերթական աշխատանքների շրջանակում դիտարկվել է Լոռու մարզի Բազում գյուղի այն հաստատությունը, որտեղ ժամանակավոր բնակություն են հաստատել արցախցիները։ Այդ մասին տեղեկացնում են ԱԱՏՄ-ից։
ԱԱՏՄ մասնագետների դիտարկումները փաստել են՝ այստեղ բնակվողներն ապահովված են անհրաժեշտ հիգիենիկ բոլոր պարագաներով՝ ձեռքերի մշակման ախտահանիչներ՝ սանհանգույցներում, ընդհանուր օգտագործման միջանցքներում, սենյակներում, սպիրտ, քլոր պարունակող նյութեր, հոսող տաք և սառը ջուր։ Նկատի առնելով, որ այս կացավայրում նախորդիվ արձանագրվել է covid-հաստատված դեպք, խորհրդատվություն է տրամադրվել անվտանգության միջոցառումների, վարակվածի սենյակի ախտահանման, մակերեսների մշակման և անվտանգության ընթացիկ աշխատանքների վերաբերյալ։