ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որում նշել է, որ անցած հինգ օրերի ընթացքում Իտալիայի քաղաքները սոլիդար են մեզ հետ:
«Հոկտեմբերի 28-ին Իտալիայի Չերքիարա դի Կալաբրիա քաղաքի ավագանին ընդունեց բանաձև, որով հանձնարարվում է քաղաքապետին՝ դիմել Իտալիայի ազգային իշխանություններին՝ Արցախի Հանրապետության ճանաչման համար,
Հոկտեմբերի 28-ին Իտալիայի Պալերմոյի քաղաքային խորհուրդը ընդունեց բանաձև, որով հանձնարարվում է քաղաքապետին՝ դիմել Իտալիայի ազգային իշխանություններին՝ Արցախի Հանրապետության ճանաչման համար,
Հոկտեմբերի 28-ին Իտալական Ազոլո քաղաքը նույնպես ընդունեց բանաձև, որով դիմում է Իտալիայի ազգային իշխանություններին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման խնդրանքով,
Հոկտեմբերի 30-ին Իտալիայի Բերգամո քաղաքի ավագանին միաձայն ընդունել է բանաձև, որով կոչ է անում Իտալիայի կառավարությանը՝ դատապարտել Թուրքիայի միջամտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում,
Նոյեմբերի 2-ին Իտալիայի Լոմբարդիա ռեգիոնը ընդունեց բանաձև, որով կոչ է անում Իտալիայի իշխանություններին՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը,
Նոյեմբերի 2-ին Իտալիայի Կարբոնյանո քաղաքային խորհուրդը դիմեց Իտալիայի իշխանություններին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու խնդրանքով,
Նոյեմբերի 2-ին Իտալիայի Սքիո քաղաքային խորհուրդը դիմեց Իտալիայի իշխանություններին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու խնդրանքով»,- գրել է Նազարյանը։