ԱԱՏՄ մասնագիտական խմբերի ուժեղացված վերահսկողական աշխատանքները Վանաձորում արձանագրել են անվտանգության կանոնների տարաբնույթ խախտումներ, մասնավորապես, դիմակների չկրում տնտեսավարողների աշխատողների կողմից։
Ստուգայցն ընդգրկել է, մասնավորապես, շուրջ երեք տասնյակ վաճառասրահ ունեցող առևտրի կենտրոն: Բոլոր սրահներն ունեցել են Covid-19 համավարակի տարածման հսկողության պատասխանատուներ, ճշգրիտ լրացված են եղել ջերմաչափման մատյանները:
ԱԱՏՄ-ն, շարունակելով համավարակի տարածման դեմ պայքարը, արձանագրում է, որ հաճախ տնտեսավարողների աշխատակիցները երկրի ռազմական դրության պայմաններում կորցրել են իրենց զգոնությունը անվտանգության կանոնների պահպանման հարցում։ Սակայն այս դրության մեջ առավել կարևոր է համավարակի տարածման նվազեցումը, ինչին եւ միտված են ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերը։