Վիեննայի «սարսափելի» հարձակումը դատապարտել է Սաուդյան Արաբիան: Այդ երկրի արտգործնախարար Ադել Ալ Ջուբեյրը Թվիթերում ցավակցել է Ավստրիայում տեղի ունեցած ողբերգության զոհերին և նշել. «Վիեննայի հարձակումը սարսափելի հանցագործություն է, որը հակասում է բոլոր կրոններին ու մարդկային արժեքներին: Կատարվածը մեկ անգամ ևս հաստատում է, որ ահաբեկչությունը չունի կրոն և ռասա»: Այս մասին տեղեկացնում է The National-ը:
«Իսլամական պետություն» խմբավորումը, որը հայտարարել է Եվրոպայում բազմաթիվ հարձակումներում իր մասնակցության մասին, երեքշաբթի պնդել է, որ «խալիֆայության զինվորն» է պատասխանատու Վիեննայի կոտորածի համար: