ՀՀ ԱԱՏՄ արևմտյան տարածքային կենտրոնի աշխատակիցներն իրականացրել են ստուգայցեր Արարատի մարզի Արտաշատ և Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքներում։
Covid-ի անվտանգության կանոնների պահպանումը դիտարկվել է սպասարկման գրասենյակներում, բանկերում, ատամնաբուժարաններում, վաճառքի կետերում և գեղեցկության սրահներում։
Ստուգայցերի արդյունքում պարզվել է, որ մի շարք դեպքերում ջերմաչափման և ախտահանման մատյանները չեն համապատասխանում սահմանված ձևաչափերին, խախտվում է ախտահանման ռեժիմը, նաև արձանագրվել են հաճախորդների կողմից դիմակ չկրելու դեպքեր։
Խախտումներ թույլ տված տնտեսվարողներին տրվել են հանձնարարականներ։ Առաջիկայում նման կազմակերպություններում կիրականացվեն կրկնակի ստուգայցեր։