ԱՀ ԱԻՊԾ-ից հայտնում են, որ թշնամին դարձյալ հրետակոծեց Ստեփանակերտը։ Նախնական տվյալներով` կա մեկ վիրավոր։
«Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական պատերազմը շարունակվում է։ Քաղաքացիական ենթակառուցվածքներն ու հանրային նշանակության օբյեկտները մնում են թշնամու նշանակետում։
Քիչ առաջ Ստեփանակերտում հնչել է օդային տագնապի ազդանշանը, որի ընթացքում 120 մմ ականանետի մի քանի հարված է հասցվել մայրաքաղաքի բնակելի թաղամասերին։
Քաղաքացիական բնակչության շրջանում, նախնական տվյալներով, կա մեկ տուժած, իսկ քաղաքում` բազմաթիվ ավերածություններ։
Լուսանկարները` քիչ անց»,- նշված է հայտարարությունում։