«Քննչական կոմիտեում քննվող՝ վարձկաններին առնչվող գործի նշանակությունը ինչպես քաղաքական, այնպես էլ իրավական առումով շատ-շատ մեծ է: Եվ այս գործով ձեռք բերված ապացույցները նախաքննության միջանկյալ և ավարտական փուլերում կօգտագործվեն ինչպես քաղաքական դաշտում քննարկումների ժամանակ, այնպես էլ իրավական հարթակներում: Մի քիչ ժամանակ է պետք, սպասենք և կտեսնեք՝ ինչ ապացույցներով, ինչ փաստական հանգամանքներ են հիմնավորվում»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը:
Նա չի բացառել, որ այդ գործի շրջանակներում ՀՀ-ից որևէ այլ երկիր քննչական պահանջ կուղարկվի: «Այս պահին այլ պետությունների հետ դեռ չենք աշխատում, բայց իհարկե նախատեսում ենք»,- մեկնաբանել է նա:
ՔԿ նախագահի տեղակալը նաև նշեց, որ իրենց գերատեսչությունում այժմ քննվում է Արցախից Հայաստան ապօրինի զենք, զինամթերք բերելու վերաբերյալ 9 քրեական գործ: «Երեկվա դրությամբ 9 քրեական գործ կար, որպես կանոն, պահեստազորայինների հետ է կապված խնդիրը»,- նշել է նա: