Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող փաստահավաք առաքելության արդյունքներով թարմացվել են սեպտեմբերի 27-ից Արցախի քաղաքացիական բնակչության դեմ ադրբեջանական հանցագործությունների հետևանքների վերաբերյալ տվյալները՝ մինչև նոյեմբերի 3-ը ներառյալ:
Նշվում է, որ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման հետևանքով սպանվել է ընդհանուր 46 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 38 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 144 մարդ, որից 123 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 104-ը արական, իսկ 19-ը իգական սեռի քաղաքացիներ են: Արցախի Հանրապետության 170 բնակավայրի հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 13800 մասնավոր անշարժ գույք, 2100 մասնավոր շարժական գույք, 3100 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Մանրամասները ներկայացված են կից տեղեկապատկերներում: