«Մարտական գործողություններին զուգահեռ թշնամական ուժերը շարունակել են կրակի տակ պահել նաև խաղաղ բնակավայրերը։
Օրվա ընթացքում թշնամական ուժերը ռազմական ավիացիա են կիրառել Մարտունի քաղաքի ուղղությամբ, հրետակոծել Շուշի քաղաքը։
Իսկ Շահումյանի շրջանում կիրառել են համազարկային կրակի ռեակտիվ համակարգ տեսակի հրթիռ։
Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան»,- հայտնել են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։