ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց, որ ակնկալվում է, որ բոլոր գործոնները՝ համավարակը, ռազմական դրությունն ու պատերազմը, տարվա վրա կարող են ազդել մոտ 6 տոկոսի տնտեսական նվազմամբ, հաջորդ տարի կանխատեսվում է վերականգնում 4-5 տոկոսի սահմաններում:
«Տարին կավարտենք մոտ 6 տոկոս ավելի ցածր ցուցանիշով, քան նախորդ տարի, բայց եկող տարվա ընթացքում կունենանք 5 տոկոսին ձգտող աճ»,- նշեց նախարարը: