Նոյեմբերի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1943 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 44522 է: Այս մասին գրում է կառավարության ստեղծած stopcov.ge կայքը՝ հաղորդում է «Ալիք մեդիան»:
Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 1833 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 28633 մարդ:
Այսօր վարակից մահացել է ևս 20 մարդ, ընդհանուր՝ 362: