Վրաստանի ընդդիմադիր բոլոր կուսակցությունները, որոնք ընտրությունների արդյունքում անցել են օրենսդիր մարմին, պատգամավորական մանդատից հրաժարվելու պաշտոնական փաստաթուղթ են ստորագրել՝ պնդելով, որ խորհրդարանի ընտրությունները կեղծվել են, իսկ Վրաստանի ԿԸՀ-ի հրապարակած արդյունքները ոչ լեգիտիմ են: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Մենք՝ ընդդիմադիր կուսակցություններս, հրաժարվում ենք պատգամավորական մանդատից ու քաղաքական և իրավական բոլոր քայլերը կձեռնարկենք խորհրդարան դե յուրե և դե ֆակտո չմտնելու համար»,-ասված է փաստաթղթում: