Ինձ համար ակնհայտ է, որ սկսվել է համաշխարհային հիբրիդային պատերազմ, և որքան աշխարհը շարունակի այն չնկատելու տալ, այն առավել նկատելի կդառնա։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այդ պատերազմը հավասարապես ուղղված է քրիստոնյաների, մուսուլմանների, հուդայականների դեմ։
Լեռնային Ղարաբաղը, ի դեպ, այդ պատերազմի հակաահաբեկչական առաջնագիծն է, և, առանց չափազանցության՝ այստեղ որոշվում է նաև քաղաքակրթության ճակատագիրը։ Քաղաքակրթությունը պիտի՛ հաղթի։
Քեզ հետ ենք, Վիեննա՛»,- գրել է վարչապետը։