2021-ի բյուջեով եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 320.5 միլիարդ դրամ: ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց, որ, այդուամենայնիվ, կոմիտեն թիրախավորել է եկամուտների հավաքագրման ավելի բարձր ցուցանիշ, ինչը հնարավորություն կտա գերակատարելու նշված ցուցանիշը և ապահովելու ավելի բարենպաստ արդյունքներ:
«Բյուջեի նախագծով նախատեսված է 21.5 տոկոս հարկեր-ՀՆԱ-հարաբերակցություն, սակայն մենք ավելի բարձր թիրախ ենք սահմանել: Հուսով ենք, որ պատերազմը շուտ կավարտվի և հնարավորություն կտա մեր նպատակներն իրականացնել»,- նշեց Հովհաննիսյանը: