ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ այս պահին մշակում են սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ստացած քաղաքացիների սոցիալ-վերականգնողական և ներառման ծրագիրը:
«Այն պետք է ներառի վերականգնողական, սոցիալական, կրթական և այլ կոմպոնենտներ: Նախագիծը պատրաստ լինելուն պես կքննարկենք շահագրգիռ կողմերի հետ»,- գրել է Բաթոյանը: