«Մեր աղոթքներն Ավստրիայի ժողովրդի հետ են»,- Թվիթերի միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Լեռնային Ղարաբաղը պայքարում է ադրբեջանա-թուրքական ահաբեկչական տանդեմի դեմ մեկ ամսից ավելի։ Ես կիսում եմ Ավստրիայի ժողովրդի ցավը, մաղթում եմ զոհերի ընտանիքներին համբերություն և վիրավորներին շուտ ապաքինում»,- գրել է Փաշինյանը։
Հիշեցնենք՝ Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով առնվազն 15 մարդ տուժել է, ևս չորսը մահացել են։