ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Թվիթերի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հակառակորդի կողմից վերջին հարվածները Ստեփանակերտին եղել են Մոր և մանկան առողջության կենտրոնին և կենտրոնական շուկայի հարակից բնակելի տարածքների ուղղությամբ։
«Այսպիսով հիվանդանոցը կրկին թիրախավորվեց։ Կա երկու ծանր վիրավոր քաղաքացիական անձ»,- նշել է ԱՀ ՄԻՊ-ը։