Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը խաղաղ բնակավայրերում ընդհանուր առմամբ պահպանվել է հարաբերական հանգիստը՝ հայտնում են Արցախի ԱԻ պետական ծառայությունից:
Լուսադեմին, սակայն, թշնամին վերսկսել է գործողությունները և «Սմերչ» կայանքից կրակ բացել Մարտունի և Շուշի քաղաքների ուղղությամբ։
Մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է։