Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության մեր գործընկերներն այս օրերին սնունդ են տրամադրել՝ նախատեսված ապաստարաններում ապրող մարդկանց համար։ Այս մասին տեղեկանում ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի Ֆեյսբուքի էջից:
«Սննդի փաթեթներն ընդհանուր առմամբ ներառել են 1000-ից ավելի մակարոնի տուփ, 1400 լիտր արևածաղկի ձեթ, 2000 կգ շաքարավազ, 400 կգ աղ»,- ասված է գրառման մեջ: