Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին դիմել է Հայաստանին ու Ադրբեջանին: Նա կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում՝ փոխանցում է Mehr գործակալությունը:
Խամենեին զգուշացրել է, որ ահաբեկիչները չպետք է տեղակայվեն Իրանի սահմանին մոտ, և եթե Իրանը «վտանգ զգա, ապա վճռական պատասխան կտա»:
Հիշեցնենք, որ Իրանը տանկեր ու այլ զրահատեխնիկա է տեղակայել երկրի հյուսիսարևմտյան հատվածում՝ Հայաստանի ու Ադրբեջանի հետ իր սահմանները պաշտպանելու նպատակով: Բացի այդ, Թեհրանը ՀՕՊ համակարգերի մասնակցությամբ լայնածավալ զորավարժություններ է անցկացրել:
Իրանական կողմը հայտնել է, որ ջանքեր է գործադրում ոչ միայն հրադադար, այլև՝ խաղաղություն հաստատելու ուղղությամբ: