Իրանի սահմաններին մինչ օրս որևէ վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնել է Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար Քիոմարս Հեյդարին՝ այցելելով Խոդաֆարինի շրջան և Արաքս գետի առափնյա հատվածներ: Այս մասին տեղեկացնում է Irna գործակալությունը:
«Մենք ծառայություն ենք իրականացնում այնտեղ: Ամբողջությամբ հետևում ենք նաև սահմանից այն կողմ տեղի ունեցող զարգացումներին: Ուժերն արդեն տեղակայվել են, սակայն եթե պետք լինի՝ կամրապնդենք»,- հայտնել է Հեյդարին:
Իրանցի հրամանատարը շեշտել է, որ իր ժողովրդի անվտանգությունն Իրանի զինված ուժերի կարմիր գիծն է, իսկ մյուս կարմիր գիծը այն է, որ Իրանը չի հանդուրժելու տարածաշրջանի աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն: