Թուրքիան տարհանել է իր զինվորական անձնակազմը և տեխնիկան Սիրիայի հյուսիս-արևմուտքում` Իդլիբի ապառազմականացված գոտում գտնվող խոշորագույն ռազմակայանից: Այս մասին տեղեկացնում է գերմանական DPA գործակալությունը:
«Նկատվել են զինվորական անձնակազմ ու տեխնիկային կցված պահակախմբեր, որոնք լքել են Համա նահանգի հյուսիսային մասում գտնվող Մորեկ ռազմակայանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: