Որքան շատ գրոհայիններ են Ադրբեջանից վերադառնում Սիրիա, այնքան Թուրքիան վարձկանների նոր խմբեր է ուղարկում՝ փոխանցում է Infoteka24-ը:
Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնից հայտնում են, որ մոտ 230 սիրիացի գրոհայիններից բաղկացած նոր խումբը տեղափոխվել է Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ կռվելու նպատակով: Ընդ որում, 22 գրոհայիններ փախուստի են դիմել հակամարտության գոտուց և վերադարձել Սիրիա:
Կենտրոնի տվյալով՝ այս ընթացքում սպանվել է 240 գրոհային, որոնցից 183-ի դիերը վերադարձվել են Սիրիա, մյուսների մարմինները մնացել են Ադրբեջանում: Բացի այդ, հայկական կողմը գերեվարել է երկու սիրիացի զինյալի:
Հատկանշական է, որ Թուրքիան ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի մեծ թվով գրոհայիններ ուղարկելու համար, սակայն նրանց մեծ մասը հրաժարվում է Ադրբեջանի կողմից կռվելուց՝ ելնելով իրենց կրոնական նկատառումներից և հայրենակիցների շրջանում մեծաթիվ կորուստներից: