Թուրքիայի Իզմիր քաղաքում հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 98-ի: Նշվում է շուրջ 1000 վիրավորի մասին: Այս մասին հայտնում է Риа Новости-ն՝ վկայակոչելով տեղի արտակարգ իրավիճակների նախարարությանը:
Նշվում է, որ փրկարարական աշխատանքները շարունակվում են:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 6.8-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արևմտյան մասում: Էպիկենտրոնը գտնվել է Իզմիր նահանգի Սեֆերլիքիսար քաղաքի տարածքում: Էպիկենտրոնում խորությունը կազմել է 16.5 կիլոմետր: