Թուրքական TV100 հեռուստաալիքը խոստովանել է, որ Ադրբեջանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի է ուղարկում հիմնականում Թալիշստանի զինվորականներին: Այս մասին տեղեկանում ենք Talyshstan-ի ֆեյսբուքյան էջից, որը հրապարակել է թուրքական հեռուստաալիքի ռեպորտաժը՝ փոխանցում է Infoteka24-ը:
Ռեպորտաժը պատմում է Ջիվանշիր անունով թալիշ տղայի մասին, որը լեռնային Լերիկ շրջանից է: Ղարաբաղը նույնպես լեռնային է, այդ պատճառով էլ զինվորականների մեծամասնությունը հակամարտության գոտի է ուղարկվել հենց այդ շրջանից:
«Ադրբեջանի կառավարությունը թաքցնում է զոհված զինվորականների թիվը, որովհետև նրանց մեծամասնությունը Թալիշի շրջանի բնակիչներ են»,- նշվում է Ֆեյսբուքի էջում և միջազգային հանրությանն ու լրատվամիջոցներին կոչ անում ուշադրություն դարձնել այդ փաստերին: