ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ պատերազմի առաջին իսկ օրվանից հաճախ հնչող «Հաղթելու ենք» հեշթեգին, որն այսօր դարձել է ուղեցույց:
«Կա մի զարմանալի և ոսկե գրիչ ունեցող բանաստեղծուհի` Սյունե Սևադան: Այսօր նա հիշել է, որ տարիներ առաջ, երբ ես իրեն շնորհավորական ուղերձ եմ գրել, նշել եմ մի կարևոր խոսք, և այդ խոսքը նա պահել է իր սրտում և հաճախ օգտագործում է: Ի դեպ, Սյունե Սևադային հաճախ կարդացեք, մեր նոր սերնդի հրաշալի գրողներից է:
Այդ խոսքերը հետևյալն են եղել` «Երբ մեզ թվում է, թե հոգնել ենք, էլ ուժ չկա պայքարելու թշնամու դեմ, նա էլ է մեզ հետ, միաժամանակ նույնը մտածում»: Ու եթե մի փոքր էլ դիմանանք, մի փոքր ջանքեր դնենք, հաղթելու ենք»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: