Եթե Արցախը պարտվի՝ կպարտվի Հայաստանը, եթե Հայաստանը պարտվի՝ կպարտվի Եվրոպան: Այս մասին հայտնել է Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը Nation News-ին տված հարցազրույցում:
Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը նշել է, որ այսօր թուրք-ադրբեջանական ազգայնականները շրջում են Ֆրանսիայի փողոցներում` «մենք հայ ենք փնտրում, մենք հայ ենք որսում» կոչերով: Նրա հավաստմամբ՝ սա միանշանակ կապված է Արցախում տեղի ունեցող իրադարձությունների հետ:
«Այսպիսով և՛ Էրդողանը, և՛ Ալիևը փորձում են խթանել իրենց հակահայկական քարոզչությունը, նրանց պետք է ատելություն սերմանել հայերի նկատմամբ»,- ընդգծում է Փարիզի փոխքաղաքապետը:
Նրա կարծիքով՝ եթե Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը միակ տարբերակն է, որը կապահովի Արցախի ժողովրդի խաղաղությունը, ապա այդ քայլը պետք է արվի: