ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչությանը:
«Բարբարոսությունն ու ահաբեկչությունն ամբողջությամբ կլանել են մեր միջավայրը: Երեկ Վիեննայում տեղի ունեցավ հերթական ահաբեկչությունը։ Խորապես ցնցված եմ այս սարսափելի հարձակումից: Լիակատար համերաշխությունս եմ հայտնում Ավստրիայի մեր բարեկամներին։ Մեր հայրենակիցներն Արցախում պայքարում են Թուրքիայի կողմից հովանավորվող ահաբեկիչների և վերջիններիս ծառայություններից օգտվող Ադրբեջանի դեմ»,- գրել է ՀՀ ԱԳ նախարարը։
Barbarity and #terrorism smearing around. Now in #Vienna. Very angry about this heinous attack. In full solidarity with #Austria’n friends. Armenians in #NagornoKarabakh are fighting those terrorists sponsored by #Turkey and their client #Azerbaijan@MFA_Austria
— Zohrab Mnatsakanyan (@ZMnatsakanyan) November 3, 2020