ԱՀ նախագահի խոսնակը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Սեմյոն Պեգովի տպավորությունները Արցախի նախագահի հետ զրույցից հետո:
Արայիկ Հարությունյանն է՝ ողջ, առողջ, էներգիայով և ուժով լի: Ի հեճուկս ամեն ինչին: Մենք շատ լավ շփվեցինք՝ Մարտունու և Քարինտակ գյուղի մոտ տեղի ունեցած մարտերի, Ռուսաստանի և Արցախի բարեկամության մասին, ինչպես նաև այն մասին, թե ինչու է նա պարբերաբար մեկնում առաջնագիծ՝ վտանգելով կյանքը: Զրույցը անկեղծ էր, ոչ հրապարակման համար: Բայց նախագահը թույլ տվեց ինձ ինչ-որ բաներ կիսել ձեզ հետ: Ճիշտ է՝ մի փոքր ուշ: